Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղըզստանում պայթյուն է եղել

Դեկտեմբեր 01,2010 00:00 Share

\"\"Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում պայթյուն է տեղի ունեցել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, պայթյունն իրականացվել է Սպորտային պալատի մոտ, այդ շենքում այս օրերին ընթացող եւ ապրիլյան իրադարձությունների մեջ մեղադրվող Ղրղըզստանի վտարված իշխանությունների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության մեկնարկից շուրջ մեկուկես ժամ առաջ:

Newsru-ի մատուցմամբ, պայթյունի արդյունքում չորս ոստիկան է վիրավորվել: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ղրղըզստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, եւ որոշ փորձագետներ չեն բացառում, որ պայթյունը կարող է առնչություն ունենալ նաեւ այդ այցի հետ: Բացի այդ, նախօրեին Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքում տեղի են ունեցել բախումներ անվտանգության ուժերի եւ մահմեդական զինյալների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031