Լրահոս
Օրվա լրահոսը

Sex.com-Ը՝ 13 ՄԼՆ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Վերջերս վաճառվել է աշխարհի ամենաթանկ Sex.com դոմեյնը:
Sex.com -ը 13 միլիոն դոլարով  գնել է  Clover Holdings ընկերությունը, որը  գրանցված է Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում: Իսկ Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը այդ դոմեյնը ստիպված է եղել վաճառել՝ կուտակված պարտքերի պատճառով: Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006-ին՝ 12-14 միլիոն դոլարով, ինչից հետո այն աշխարհի ամենաթանկ դոմեյնն էր դարձել:
Ի դեպ, առաջին անգամ Sex.com-ը գրանցվել է գործարար Հարի Քրեմենի անունով՝ 1994 թվականին: Այնուհետեւ Սթիվեն Քոենը կարողացել է այն իր անունով գրանցել, բայց անօրինական ճանապարհներով: Հարի Քրեմենին հինգ տարի է պահանջվել` դոմեյնը վերադարձնելու համար: Իսկ այդ 5 տարիների ընթացքում միայն գովազդի հաշվին Քոենը 500 հազար դոլար է աշխատել: Հետագայում իր կատարած խարդախությունների համար Քոենին տուգանել են 65 միլիոն դոլարի չափով, ինչից հետո նա փախել է Մեքսիկա, սակայն բախտը նրան այնքան էլ չի ժպտացել, ու հենց Մեքսիկայում էլ նա ձերբակալվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել