Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԻ ՍԲ ԾՆՈ՞ՒՆԴ», ԹԵ՞ «ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Ըստ «Rasmussen Reports» վիճակագրական գործակալության սույն թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի 1000 բնակիչների շրջանում կատարած հարցման՝ ամերիկացիների մեծամասնությունը գերադասում է Սբ Ծննդյան ողջույնի ավանդական ձեւը «քաղաքականապես կոռեկտից»: Այսպիսով, հարցվածների 69%-ը պատասխանել է, թե իրենց ավելի շատ դուր է գալիս, երբ խանութներում տեղադրում են Սբ Ծննդյան ողջույնի «Բարի Սբ Ծնունդ» խոսքերը, քան թե «Տոնդ շնորհավոր» խոսքերը:

«Մարդիկ սիրում են Սբ Ծննդյան տոնը»,- այդ առիթով ասել է «Ազատության խորհուրդ» քրիստոնեական կազմակերպության նախագահ Մեթյու Սթեյվերը՝ նշելով, որ ոչ միայն քրիստոնյաները, այլեւ անգամ հուդայականները եւ այլ կրոնների ներկայացուցիչները, ովքեր չեն նշում Քրիստոսի Սբ Ծննդյան տոնը, սիրում են այդ տոնը: Քրիստոնյա իրավապաշտպանները, ովքեր հետամուտ են Սբ Ծննդյան տոնի հանդեպ հասարակության եւ պետության վերաբերմունքին, հաստատում են, որ այսօր որոշ խանութներ նախընտրում են սահմանափակել «Սբ Ծնունդ» բառի կիրառումը, քանի որ դա, նրանց կարծիքով, կարող է վիրավորել որոշ գնորդների: Դա անգամ դրդել է «Ազատության խորհուրդ» կազմակերպությանը՝ կազմել խանութների «լավ» եւ «վատ» ցանցերի ցանկ՝ պայմանավորված «Սբ Ծնունդ» բառի հանդեպ նրանց վերաբերմունքով:

Մեթյու Սթեյվերի խոսքերով՝ սկզբում «վատ» խանութների ցանկը շատ ավելի երկար էր, քան «լավ» խանութներինը:

«Վատերի» թվում հայտնվեց «Wal-Mart» խանութների ցանցը, որտեղ Սբ Ծննդյան տոնական եղեւնիների փոխարեն վաճառվում են «քաղաքականապես կոռեկտ տոնական եղեւնիներ», իսկ աշխատողներին թույլատրվում է չպատասխանել գնորդների «քաղաքականապես ոչ կոռեկտ» Սբ Ծննդյան ողջույնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել