Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾՎՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է

Դեկտեմբեր 08,2010 00:00

«Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ մի քանի օր առաջ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, նույն ինքը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին դաժան ծեծի է ենթարկել մի քաղաքացու: Թեեւ մեր աղբյուրը վստահեցնում էր, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, «Առավոտին» այդպես էլ չհաջողվեց ոստիկանությունից պաշտոնական տեղեկատվություն ստանալ սույնի մասին: Երեկ, սակայն, ոչ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ Կարեն Գրիգորյանի կողմից ծեծի ենթարկված անձը Երեւանի բնակիչ, ապահովագրական գործակալության աշխատակից Արմեն Ալբերտի Հայրապետյանն է: Արդեն տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել գովազդային պաստառներ փակցնելիս: Հետաքրքրականն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում, տուժողը Երեւանի բնակիչ է, սակայն անհրաժեշտ բուժօգնության համար նրան տեղափոխել էին Արմավիր քաղաք: Թերեւս՝ «շուխուր չանելու» եւ հետքերը թաքցնելու նպատակով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արմենը դեռեւս Արմավիրի հիվանդանոցում է գտնվում, իսկ ոստիկանությունը որդեգրել է գործը «սառեցնելու» տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել