Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Դեկտեմբեր 25,2010 00:00

Օրերես «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվեց ցուցահանդես՝ «Հայրենիքիս հետ» խորագրով: Ցուցադրվեց 35 հայ նկարչի 70 աշխատանք: «Հայ-Արտը» նաեւ փոքրիկ երեկո էր կազմակերպել: Նույնիսկ հոսանքի անակնկալ անջատումը չխանգարեց, որ «Հայ-Արտի» հարկի ներքո ջերմ մթնոլորտում անցնի երեկոն ու թեկուզ մթության մեջ ներկաները հաճույքով վայելեն զուլալ ազգային երաժշտությունը: Բարեբախտաբար «մթությունը» երկար չտեւեց, ներկաներին «ողջունեցին» նվագարանները՝ քամանչան, քանոնը, պարկապզուկը, որոնց մասին կենտրոնի տնօրենի ջանքերով փաստագրական ֆիլմեր են նկարահանել: Վերջինը՝ «Պարկապզուկ» ֆիլմն է, որի սցենարի հեղինակը եւս Ռ. Շառոյանն է: «Առավոտի» հետ զրույցում տիկին Շառոյանն ասաց, որ հանդիսականի դատին «Պարկապզուկը» կհանձնվի Ամանորից հետո:

Երեկոյին առանձնակի շունչ հաղորդեցին նաեւ «Շելլ» դաշնամուրային տրիոն եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, որոնք սովորում են Գեւորգ Դաբաղյանի դասարանում: Ուսանողներից մեկը ներկայացավ Ձմեռ պապի հագուստով: Փողային գործիքին տիրապետող երիտասարդ Ձմեռ պապը ներկաների համար իսկական անակնկալ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031