Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ

Ապրիլ 26,2011 00:00

Ադրբեջանում որոշում է ընդունվել դեռահասների համար դեսանտային դասընթացներ կազմակերպել: Այդ մասին հաղորդում է Trend-ը: Ադրբեջանի ռազմա-սպորտային-հայրենասիրական կամավորականների ընկերակցության խորհրդի ղեկավար, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջեւը հայտարարել է, թե դասընթացների ժամանակ դեսահասները կսովորեն թռչել օդապարիկներով, ձեռնամարտ վարել եւ կրակել: Հատուկ նշանակություն է տրվելու օդապարիկով թռիչքներին, քանի որ, Օրուջեւի կարծիքով, հոգեբանական այդ արգելքը հաղթահարելով, մարդը չի վախենում ո՛չ ռազմական, ո՛չ էլ այլ իրավիճակներից: Գեներալ-մայորը նման դասընթացների կազմակերպումը բացատրել է Ադրբեջանի պատերազմական վիճակում գտնվելու հանգամանքով: Սրանից ավելի վաղ Ադրբեջանում դեռահասների համար կազմակերպվել էին նաեւ դիպուկահարների դասընթացներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930