Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Անդրեասյանը չի թողնում նկարահանել

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց երբեմնի հայտնի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը՝ ընդդեմ մանկավարժ Ռոզա Մանասյանի դատական վեճը:
Հայցվոր Արկադի Անդրեասյանն այս անգամ դատարան էր ներկայացել իր ներկայացուցչով՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Միրզոյանով:
Դատական նիստը տեւեց 19 րոպե, քանի որ պարզվեց, որ Ռոզա Մանասյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարան՝ վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը այս գործը վերադարձնելու համար: Փաստաբան Սամվել Միրզոյանին հետաքրքրեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռոզա Մանասյանը՝ կապված այն հարցի հետ, թե ի վերջո ո՞ր դատարանն է իրավասու լսելու այս գործը:
Ռ. Մանասյանի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ դա պաշտպանական մարտավարություն է, եւ եթե վերաքննիչը լսի այս գործը եւ ուղարկի նորից Կենտրոնի դատարան, իրենք հավանաբար կվերցնեն Շենգավիթի դատարանում առկա հակընդդեմ հայցը:
«Եթե»-ների հանգամանքը չգոհացրեց Ս. Միրզոյանին, որը խորհուրդ տվեց դիմել նաեւ այլ դատարաններ…
«Առավոտը» դիմեց դատավոր Արայիկ Կուբանյանին, որպեսզի թույլատրի՝ լուսանկարել կողմերին: Արկադի Անդրեասյանը դժգոհեց՝ դիմելով լրատվամիջոցին.
-Դու ո՞վ ես, որ նկարահանես:
«Առավոտը» լուսանկարեց պատասխանող Ռոզա Մանասյանին եւ նրա ներկայացուցչին, քանի որ նրանք չառարկեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել