Հոլիվուդյան հայտնի դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին կարող է դառնալ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարը: Այս դերի համար դերասանի հետ մրցակցում է «Շտապ օգնություն» հեռուստասերիալի աստղ Նոա Ուայլին, ով 1999-ին կերպավորել է Ջոբսին «Սիլիկոնային հովտի ծովահենները» ֆիլմում: Հաղորդում է Now Magazine-ը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 56 տարեկանում կյանքից հեռացած Ջոբսի մասին կենսագրական ֆիլմը կսկսի նկարահանվել 2012-ին՝ վերջերս լույս տեսած կենսագրականի հիման վրա: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, նախատեսվում է, որ ֆիլմը կնկարահանի Sony Pictures կինոընկերությունը: Սակայն ընկերության ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ տալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: