Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստանի» գաղափարախոսության, կինոթատրոնի «կռիշին» ավտոմատներով պարողները պիտի «Յաշմա»-ի համազգեստով լինեին․ ՉԻ

Նոյեմբեր 28,2026 09:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախը պաշտպանած հայ զինվորների և ահաբեկիչ Նաիրի Հունանյանի միջև՝ հասկանալի է։ Նրա տրամաբանությամբ՝ հայ զինվորները, Արցախը պաշտպանելով, Հայաստանի դեմ ահաբեկչություն են իրականացրել, որովհետև թույլ չեն տվել կտրել «մեր ինքնիշխանության վզից կապված թոկը»։ Իսկ ադրբեջանցիները, հակառակը, Արցախը ոչնչացնելով՝ մեզ ինքնիշխանություն են պարգևել։ Հետևաբար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստանի» գաղափարախոսության, կինոթատրոնի կռիշին ավտոմատներով պարողները պիտի «Յաշմա»-ի համազգեստով լինեին ու պարելու ընթացքում գոռային «Քյարբի Ազարբայջանըն Իրևան բիզիմդիր»։

Ինչ վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությանը, ապա երկար-բարակ պարզաբանմամբ Նիկոլ Փաշինյանի զայրույթը մեղմելու փորձերի փոխարեն կարող էին ընդամենը տեղեկացնել, որ պատրաստ են կառուցողական քննարկումներ սկսել կինոթատրոնը «Անկարա» վերանվանելու հարցի շուրջ, իսկ շենքի հավատարմագրային կառավարումը ժամանակավորապես հանձնել առաջին պատահած Ռոմանոս Պետրոսյանին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30