Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել անվտանգության պետի տեղակալը. կան վիրավորներ (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2011 15:55

Դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրար են բախվել 38-ամյա Սահակ Սահակյանի վարած «Նիսսան Պատրոլ» մակնիշի 001 ԼՏ 09 համարանիշի, 52-ամյա Սամվել Վարդանյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 07 ՕՏ 289 համարանիշի և 51-ամյա Աշոտ Հոխինյանի վարած «Գազել» մակնիշի 05 ՕՍ 763 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով  «Օպել Վեկտրա»-ի ուղևորներ` 52-ամյա Սասուն Վարդանյանը, 50-ամյա Ռիտա Հարությունյանը, 44-ամյա Լալա Մկրտչյանը, ինչպես նաև «Նիսսան Պատրոլ»-ի վարորդ Սահակ Սահակյանն ու նրա ուղևոր` 30-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հրամանատար Աղասի Ալոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Մարզպետ Վարդանյանը:

Քննիչի հանձնարարականով, 3 ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին Գավառի ոստիկանության տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ, ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Նիսսան Պատրոլ»-ի վարորդ Սահակ Սահակյանը «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի անվտանգության պետի տեղակալն է:

 


Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031