LiveJournal բլոգհոսթինգի ադմինիստրացիան 2012-ին կգործարկի մի ծրագիր, որի նպատակն է աջակցել հետաքրքիր բլոգներին: Բլոգերները կկարողանան աշխատել մինչև 300 հազ. դոլար: Այս մասին իր բլոգում է գրել LJ-ի ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Իլյա Դրոնովը:
Նրա խոսքերով՝ վճարումը կկատարվի ժետոնների միջոցով, որոնցով հնարավոր կլինի գնել վճարովի ըքաունթ, ապահովել բլոգի առաջխաղացումն ու վիրտուալ նվերներ գնել:
Հետաքրքիր բլոգների ընտրության սկզբունքը դեռ պարզ չէ:
Ներկա պահին LiveJournal-ն ունի 30 մլն օգտագործող, որոնցից 14 միլիոնը Ռուսաստանից են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: