Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյան. Եթե հոքուների փոխարեն նման ադրբեջանական տողեր լինեին, էլի տեղ կգտնեին իմ կանտատում

Դեկտեմբեր 20,2011 16:08 Share

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր երեկոյան կկայանա Վաչե Շարաֆյանի «Ձյան կանտատի» պրեմիերան՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան) մենակատարներ Գուրգեն Բավեյանի (բարիտոն) եւ Հովհաննես Մանուկյանի (երգեհոն) մեկնությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում՝ փաստելով հայ եւ ճապոնացի բանաստեղծներ Վանեցու, Մեծարենցի, Կոմիտասի, Նյոեի եւ Դոգենի (վերջիններինս՝ թարգմանաբար) համահունչ լինելն իր երաժշտությանը՝ Վաչե Շարաֆյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե հոքուներն իրենց էսթետիկայով այնպես են «զրուցում» իմ երաժշտության եւ հայ հեղինակների տողերի հետ, որ եթե դրանք լինեին նույնիսկ ադրբեջանական, միեւնույն է, դարձյալ տեղ կգտնեին այս երկում:

Կոմպոզիտորն ափսոսանքով էլ նշեց, որ մտահղացում կար ամերիկաբնակ նկարիչ անիմատոր Գեւորգ Մուրադի հետ կանտատը համեմել անիմացիայով, սակայն բազմազբաղ արվեստագետը, որը համագործակցում է աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի, երգիչ Բոբի Մաքֆերինի եւ այլոց հետ, չի կարողացել ժամանել Հայաստան:

Վաչե Շարաֆյանի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031