
– Վերջին շրջանում Դուք շատ շրջագայեցիք, ինչը խոսակցությունների, վերլուծությունների տեղիք տվեց։ Մասնավորապես Ռուսաստանում Ձեր հանդիպումների մասին ասում էին, որ Դուք այնտեղ քաղաքական համաձայնություն եք ձեռք բերել առաջիկայում Աժ նախագահի պաշտոնի հետ կապված։
– Նախ, բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում մեր երկրում, եւ երկրորդ՝ ամենայն ազնվությամբ ասեմ, որ ես չեմ ուզում դառնալ ԱԺ նախագահ։ Ընդհանրապես չեմ ուզում դառնալ պատգամավոր։ Ես արդեն հոգնել եմ, քանի որ եղել եմ ԱԺ բոլոր գումարումների պատգամավոր։
– Բայց ցուցակը Դո՞ւք եք գլխավորելու։
Կարդացեք նաև
– Այո, ես եմ գլխավորելու, բայց սա իմ վերջնական որոշումն է։ Ես իմ աշխատանքից գոհ եմ եւ ինձ շատ լավ եմ զգում իմ աշխատանքում։ Իմ աշխատանքը կախված է մեկ մարդուց՝ երկրի նախագահից, եւ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ասեմ, որ ես այնտեղ ունեմ շատ լավ բարեկամներ, որոնց հետ համագործակցում ենք։ Այդ թվում իմ ռուսաստանյան կոլեգաներ Պատրուշեւը, Բորդյուժան եւ այլոք։ Դրա մեջ վատ բան չկա։
– Ասում են, որ Դուք հիմա Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից եք, ում հետ խորհրդակցում է։
– Իհարկե, ես ամենօրյա կապի մեջ եմ նախագահի հետ աշխատանքի բերումով։ Ասեմ նաեւ, որ Սերժ Սարգսյանը, որպես մարդ, շատ լավ ընկեր է։
– Իսկ իր կողմից Ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքը ինչո՞վ կարելի է բացատրել։ Գուցե իրավահաջո՚՞րդ է տեսնում Ձեր մեջ։
– Դրա մասին խոսելը հիմարություն է։ Իր վերաբերմունքն էլ պայմանավորված է երեւի իմ աշխատանքով, իմ շիտակությամբ, իմ նվիրվածությամբ, սկզբունքայնությամբ:
«Հրապարակ»


















































