«Բոլոր այն մարդիկ կամ այն ուժերը, ովքեր անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, ասեմ՝ հանգի՛ստ եղեք, չի փոխվել, չի վերացվել։ Մեկ այլ գործով էլի բացակայելու արգելք կա կիրառված, և վերջնարդյունքում պարոն նախագահի ելքն այս պահին արգելափակված է»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Գրիգորյանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ նախագահ Սարգսյանի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը շարունակելու մասին։
Նախագահ Սարգսյանի նկատմամբ հարուցված այս վարույթը վերաբերվում է Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի սեփականաշնորհման գործընթացին։ Դատախազը ներկայացրեց մեղադրանքը։ Պաշտպանական կողմն իր դիրքորոշումը հայտնեց՝ «գործը փուչիկ է»։
Կարդացեք նաև
«Հանգիստ թող լինեն այդ մարդիկ, ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի՛ կարող, հանգի՛ստ եղեք»,- հավելեց Ամրամ Մակինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































