Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը՝ հանրապետությունից բացակայելու արգելքը, վերացվեց

Հոկտեմբեր 02,2026 15:16 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Գրիգորյանն այսօր մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճելու միջնորդությունը։

Որոշումը դատավորը հրապարակեց այսօր կայացած նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա նիստում դատախազը միջնորդեց երկարացնել նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հանրապետությունից բացակայելու արգելքը։ Ըստ դատախազի ներկայացրած հիմնավորումների, հնարավոր է Սերժ Սարգսյանը հաճախակի բացակայի հանրապետությունից՝ այդպիսով խոչընդոտելով դատաքննության ընթացքին։

Խափանման միջոցը կիրառվել էր նախաքննության փուլում։ Դատավորը գտավ, որ նման խնդիր չկա եւ մերժեց միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց, որ նիստերը անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։ Նախորդ նիստում դատարանը մերժել էր նույն միջնորդությունը։ Այսօր դատավորը հայտարարեց, որ գրավոր ապացույցների հետազոտման փուլում Սերժ Սարգսյանի մասնակցությունը պարտադիր չէ։

Դատարանն այսօր նաեւ որոշեց, որ նախ կհետազոտվեն գրավոր ապացույցները։

Հիշեցնենք, նախագահ Սարգսյանի նկատմամբ հարուցված այս վարույթը վերաբերվում է Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի սեփականաշնորհման գործընթացին։ Դատախազը ներկայացրեց մեղադրանքը։ Ըստ այդմ, տվյալ գույքի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ գերազանցելով իր լիազորությունները՝ միջամտել է գործընթացին, պետությանը վնաս է պատճառել՝ օտարելով պատմամշակութային արժեքը։

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը՝ դատարանին խնդրելով դատավարության փուլում ստուգել ներկայացված բոլոր փաստաթղթերը, քանի որ 2005 թվականի այդ գործընթացը պետք է դիտարկել ողջ վարչական գործընթացի համատեքստում, մինչդեռ մեղադրական կողմը կառավարության որոշումները ներկայացրել է մեկուսացված եւ յուրովի մեկնաբանությամբ։ Պաշտպանական կողմի կարծիքով, մեղադրական կողմը գործընթացը ներկայացնում է չափազանց պարզեցված ձեւով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել