Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նորից թանկացումներ են

Փետրվար 02,2012 12:25 Share

Վերջին օրերին Հայաստանում դարձյալ թանկացումներ են գրանցվում։ Մի քանի օր առաջ մոտ 20 դրամով թանկացավ բենզինը, իսկ երեկ գների բարձրացում արձանագրվեց կաթնամթերքի շուկայում։ Մասնավորապես թանկացել է «Մարիաննա» ընկերության թթվասերն ու մածունը՝ շուրջ 20 դրամով։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կաթնամթերքի գների թանկացման վերաբերյալ երեկ արդեն մի շարք բողոքներ էր ստացել սպառողներից։ Ըստ նրա՝ մարդիկ զանգում էին իրեն ու տրտնջում, թե էլի գները բարձրացան։

«Ոչ միայն կաթնամթերքի, այլեւ վերջին օրերին բենզինի ու ավտոմեքենայի յուղի գների բարձրացման վերաբերյալ էլ եմ ահազանգ ստանում։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում թանկացումները հաջորդում են միմյանց, իսկ բւսրձրացված գները հետո չեն իջնում»,- «Հայացք»-ի հետ զրույցում ընդգծեց նա։ Արմեն Պողոսյանի խոսքով՝ այս թանկացումներն սպասելի էին, քանի որ հարկերի բարձրացմանը սովորաբար հաջորդում Է գների բարձրացումը։ «Այս տարի հարկերը 101 մլրդ դրամով ավելանում են։ Դա դրական քայլ Է ստվերի դեմ։ Բայց ես կանխատեսում եմ՝ տնտեսավարողները, իմանալով, որ հարկային մեխանիզմը խստացվելու Է, հիմիկվանից բարձրացնում են գները, որ կոմպենսացնեն»,- ընդգծեց Պողոսյանը։

Փաստորեն խոշոր հարկատուները հույս ունեն բարձրացված հարկերը մուծել… ժողովրդի հաշվին։

«Հայացք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829