
Այս ինքնատիպ իտալացիները Հայաստան ժամանելով՝ խոշոր գումարներ հափշտակելու համար ձեռք են բերում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կրծքանշան, ապա իրենց վարձակալած «Ֆորդ Կուզա» մակնիշի 093 ԼՏ 62 պետհամարանիշի ավտոմեքենայով կանգնեցնում են հայաստանաբնակ Անդրանիկ Մխիթարյանի մեքենան: Ներկայանում են որպես «Արմանի» ընկերության մենեջերներ: Նրանք խոսում են Իտալիա մեկնելու «գործը դասավորելու» մասին, վերցնում Անդրանիկից 950 դոլար:
Մեկ այլ տուժողից ՝ Արտակ Պետրոսյանից նույն պատրվակով ստանում են 500 դոլար եւ 100 եվրո:
Անդրանիկը ընկերոջը ճանապարհ դնելիս պատահաբար ճշտում է իտալացիների հայտնած չվերթի մասին, որը, պարզվում է՝ գոյություն չունի: Երբ իտալացիները բռնվեցին, նրանց մոտ այդ ժամանակ խուզարկությամբ հայտնաբերվեց 2400 դոլար եւ 3180 եվրո:
Կարդացեք նաև
Դատարանը Վինչենցոյին, որը պահվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Իտալացիներից յուրաքանչյուրը դատապարտվել է 1 միլիոն դրամ տուգանքի: Իտալացիները Հայաստանում Իտալիայի դեսպանից եւ հայերից ներողություն են խնդրել, իսկ Վինչենցոն անգամ լացել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































