
-Եթե վերանանք իրավական հարթությունից եւ քաղաքական տեսանկյունից դիտարկենք հարցը, որքանո՞վ է ձեռնտու ՀՀ իշխանություններին եթերազրկված պահել այն հեռուստաընկերությանը, որի անունը շարունակում է մնալ ԵԽ բանաձեւերում, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում եւ այլն: Մի՞թե իրենք չեն հասկանում դրա հետեւանքները:
-Կարծում եմ, իներտություն կա, քանի որ «Ա1+»-ը փակելու որոշում է եղել, իներցիայով այսօր էլ պահպանվում է այդ մոտեցումը, ժողովրդական լեզվով՝ «թքածը չլզելու» սկզբունքն է գործում, ինչը հարիր չէ մեր երկրին: Մեր պետական պաշտոնյաները գործում են երկրի անունից եւ իրենց վարքագիծը վերագրվում է Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այդպիսին չէ եւ պիտի ընդունի նաեւ իր սխալները, իսկ որ գործել է՝ դրանց մասին վկայում են ՀՀ -ի դեմ կայացված վճիռները, դրանք մոտ 30-նն են:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































