Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության գործը՝ դռնփակ դահլիճում

Փետրվար 02,2012 13:44 Share

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նշանակվել էր Դավիթ Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դավիթ Օսիպյանը մեղադրվում է անչափահաս Մ. Բ.-ի բռնաբարության համար: Բռնաբարությունը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 23-ին՝ մայրաքաղաքի Կորյունի փողոցի վրա գործող «Դուետ» բարի առանձնասենյակներից մեկում: Անչափահաս աղջնակը ստացել էր նաեւ մարմնական վնասվածքներ:

Ուշադրության արժանի է այն, որ այս գործը դռնփակ ընթացակարգով է ընթանում, անչափահաս զոհի ինքնության պաշտպանության եւ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես լինում է նման գործերով: Սակայն «ԴատաԼեքսի» վազող տողում չէր հարգվել այս սկզբունքը, եւ զոհի անունը ներկայացվել էր այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829