Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի դեսպանը տխրել է, որ զավակները քիչ բան գիտեն Հայաստանի մասին

Փետրվար 02,2012 16:50 Share

Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցավ հայ-վրացական «Ձմեռային ուսանողական դպրոց» ճամբարի փակման արարողությունը:

Հունվարի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում բացված ձմեռային դպրոցին մասնակցում էին շուրջ 80 հայ եւ վրացի ուսանողներ, ինչպես նաեւ` ասպիրանտներ եւ երիտասարդ գիտնականներ:

Ծրագրի փակմանը ներկա ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն նշեց, որ ուսանողների հետ հանդիպումները մեծ նշանակություն ունեն բարեկամ երկրների հարաբերությունները զարգացնելու գործում: Դեսպանը ցավ է ապրել` իմանալով, որ իր երեխաները շատ քիչ տեղեկություններ ունեն Հայաստանի մասին:

Գեորգի Տաբատաձեն կարեւորեց կրթական ոլորտի բարեփոխումները` տեղեկացնելով, որ առաջիկայում Հայաստանի եւ Վրաստանի նախագահների կողմից հատկացվելիք ֆինանսավորման շնորհիվ հայ ուսանողները կսովորեն Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ վրացիները` Հայաստանի:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը շահագրգիռ է համագործակցել վրացի ուսանողների «մասով». «Համագործակցության մեխը պետք է դառնա երկու կողմերի ուսանողների ինչպես կարճատեւ, այնպես էլ` երկարատեւ այցելությունները, իսկ նրանց հավաքած կրեդիտները ճանաչելի լինեն երկու երկրում էլ»:

ԵՊՀ ռեկտորի տեղեկացմամբ` օտարերկրյա երիտասարդների ուսուցումը կազմակերպելու համար համալսարանում գործում է Միջազգային կրթական կենտրոն, որտեղ իրականացվում են մեկամյա նախապատրաստական դասընթացներ, դասախոսների եւ գիտաշխատողների վերապատրաստումներ, իսկ սփյուռքահայերին հնարավորություն է տրվում շարունակել կրթությունը` կատարելագործելով արեւելահայերենի տիրապետումը:

«Ձմեռային ուսանողական դպրոցի» 6 օրերի ընթացքում մասնակիցները հանդես են եկել դասախոսություններով, մասնակցել քննարկումների, ինտելեկտուալ խաղերի եւ սպորտային միջոցառումների:

Փակման արարողության ընթացքում երկու երկրների ուսանողները Ա. Սիմոնյանի կողմից արժանացան պատվոգրերի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829