Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի ասածը արված ա»

Փետրվար 04,2012 16:36

«Ա1+»-ի հարցազրույցից՝ Երեւանի «Պուտին» ակումբի ղեկավարի հետ, որի խոսքը ներկայացված է այնպես, ինչպես հնչել է։

-Ինչպե՞ս ծագեց Երեւանում «Պուտին» ակումբ ստեղծելու գաղափարը։

-Գաղափար ծագեց, որ կարելի է մի միջավայր ստեղծել, որտեղ կարող են հայ, ռուս եւ ԱՊՀ-ում ապրող բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկանում են բարեկամության կամուրջ ստեղծել, հանդիպեն, կիսվեն առաջարկներով, ծրագրերով։ Եվ հենց էդ քննարկումների ժամանակ գաղափար ծագեց ակումբը կոչել հենց էսպես’ «Պուտին», քանի որ գալիս ենք միշտ էն համաձայնության, որ էս մարդը, որպես գործարար,  որպես քաղաքական դաշտի ներկայացուցիչ, որպես մարդ մի խոսքով, իր ասածը միշտ հասցնում է եզրագծին՝ գործի մասին է խոսքը: Եվ մենք էլ ուզեցինք անունը էդպես, որպեսզի մեր նպատակները հասցնենք մեր ավարտին: Զուտ դրա համար:

-Այսինքն, Պուտինին ընտրեցիք որպես ձեր իդեա՞լ:

-Այո, որպես մարդ, որի (բռունցքով հարվածում է սեղանին- Հ.Կ.) ասածը արված ա, ու մենք էլ փորձում ենք դնենք, որ լինի հաջողակ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829