Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն Վերնաշեն գյուղում

Փետրվար 11,2012 18:38 Share

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, կատարված ինքնասպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչ 46-ամյա Մայիս Ա.–ն իր տանը կից թոնրատանը ալյումինե մետաղալարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել