Հարկավոր Է արձանագրել, որ ԲՀԿ-ն ոչ միայն չսահմանազատվեց Քոչարյանից, այլեւ իր շարքերն է ընդգրկում մի անձնավորության, որի անունն ասոցացվում է 2008թ. մարտի 1-ի հետ։ Ի վերջո, դժվար թե որեւէ մեկը մոռանա՝ ինչպես էր մարտի 1-ին ԱԳ նախարարը, թողած արտաքին քաղաքական հարցերը, հեռուստատեսությամբ խոսում երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին։ Այնպես որ, մարտի 1-ի պատասխանատուներից մեկին իր կուսակցության շարքերն ընդգրկելով՝ ԲՀԿ-ն եւս հայտնվում է այդ օրը թափված արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգի առաջ։
«Այդմարդիկքանի՞տարիպետքէապրեն, որհասունանանեւորոշեն՝ որքաղաքականհոսանքիկրողենիրենք։Վարչապետը 50 տարեկանումորոշեցանդամագրվելՀՀԿ–ին, Օսկանյանը 60-ում՝ԲՀԿ-ին։Հետաքրքիրէ՝մինչայդ, գաղափարական, կուսակցականայդբանըկա՞րնրանցմեջ, թե՞չկար։Մի՞թե այդքանուշենհասունանումայդմարդիկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: