Լրահոս
Օրվա լրահոսը

Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում և նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա

Փետրվար 02,2026 18:20 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության և հետագա քայլերի քննարկման։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է մեր երկրում C–Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը։

Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում և նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա։

Նա հավելել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են ՀՀ Կենտրոնական բանկի հետ և պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728