Լրահոս
Օրվա լրահոսը

Բերիոյ hայոց թեմի եկեղեցիներէն ներս ընթերցուեցաւ Արամ Ա-ի հայրապետական հռչակագիրը

Փետրվար 02,2026 15:40 Share

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ 2003-էն սկսեալ իւրաքանչիւր տարի մեր ժողովուրդի կեանքին հետ անմիջական աղերս ունեցող արժէք մը նկատի ունենալով, ժողովուրդի զաւակներուն կը թելադրէ ամբողջ տարուան ընթացքին լուսարձակի տակ բերել զայն իրենց կեանքին եւ գործունէութեան մէջ: Վեհափառ Հայրապետը 2026 տարին հռչակեց «Հոգեւոր Կեանքի Վերանորոգման Տարի», թեմերուն, ազգային մարմիններուն, կազմակերպութիւններուն, միութիւններուն եւ հաստատութիւններուն կիզակէտը դարձնելու հոգեւոր կեանքի վերանորոգումը։

Արդարեւ, Կիրակի, 1 Փետրուար 2026-ին, Բերիոյ Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներէն ներս հանդիսաւորապէս ընթերցուեցաւ հայրապետական հռչակագիրը:

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ մէջ, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագին ընթերցեց Նորին Սրբութեան «Հոգեւոր Կեանքի Վերանորոգման Տարի» հռչակագիրը, հաւատացեալ ժողովուրդին ներկայութեամբ:

Հալէպի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ հայրապետական հռչակագիրը ընթերցեց Հոգշ. Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեան։
Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ հայրապետական հռչակագիրը ընթերցեց Հոգշ. Տ. Արմէն Աբղ. Գալաճեան։

Գամիշլիի Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ հայրապետական հռչակագիրը ընթերցեց Ճեզիրէի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեան։

Լաթաքիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ հայրապետական հռչակագիրը ընթերցեց Արժ. Տ. Վազգէն Ա. Քհնյ. Քէօշկէրեան։

Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ հայրապետական հռչակագիրը ընթերցեց Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարեան։

Հռչակագիրը կրնաք ընթերցել հետեւեալ հասցէակապով:

Բերիոյ հայոց թեմի առաջնորդութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728