Իտալական Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ` ընդունվել է բանաձեւ, որը կոչ է անում Եվրախորհրդարանին այնպես գործել, որ Եվրամիության անդամ դառնալու հավակնություններ ունեցող Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է novostink.ru-ն:
Փաստաթղթում հակիրճ ներկայացված են 20-րդ դարասկզբի իրադարձությունները, որոնց արդյունքում տեղի է ունեցել Ցեղասպանությունը: Նաեւ թվարկվում են այն երկրները, քաղաքները եւ միջազգային կազմակերպությունները, որոնք պաշտոնապես ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը, այդ թվում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը:
Բանաձեւով թուրինցիները նաեւ կոչ են ուղղում բոլոր երկրներին պարտադիր ճանաչել պատմական այդ իրողությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: