
Մեր դիտարկմանը, որ հանրությունը բորբոքվում է, որովհետեւ տեսնում է, որ մեկի կրպակը հանում են, մյուսինը մնում է` պարոն Իգիթյանը պատասխանեց. «Դրանից չի: Մարդիկ կան, որ ինքնահաստատման այլ ճանապարհ չունեն»: Մեր հարցին` ցույցերն ինքնահաստատվելու տարբերա՞կ են` նա պատասխանեց. «Մատենադարանի ցույցերն ինչի՞ համար են, երկրի մասին մտածելու համա՞ր են: Այն մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ այս ազգն առողջությունը կորցնի, հիմա իրենք խոսում են ազգի, ազգի շահերի մասի՞ն: Այն, որ մենք վերարկուներով էինք քնում, որ տեսողություն կորցրեցինք»: Մենք ճշտեցինք` այսինքն՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը Մատենադարանի մոտ ինքնահաստատվելու խնդի՞ր ուներ` պարոն Իգիթյանը վստահեցրեց, որ՝ այո. «Բա ինչ, ինքնահաստատման խնդիր ունի, բա ոնց: Այդ տարիքին չպիտի ունենար ըտենց խնդիր մարդ: Ինքնահաստատման խնդիրներն ավարտվում են 20-25 տարեկան ժամանակ: Եքա մարդիկ են դառել, ուրիշ ձեւ չունեն ինքնահաստատվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































