Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում մերկասառույցի պատճառով իրար են բախվել «Լեքսուս»-ն ու «Օպել վեկտրա»-ն. կան վիրավորներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 26,2012 16:36

Այսօր` փետրվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ի հատվածում մերկասառույցի պատճառով իրար են բախվել Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Ամիրյանի վարած «Լեքսուս RX300» մակնիշի 02 ՏՕ 030 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 31-ամյա Ալիկ Բաղդասարյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 28 ՍԼ 181 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լեքսուս»-ի ուղևորներ, 52-ամյա Անահիտ Ամիրյանն ու 23-ամյա Պերճ Ամիրյանը առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «Օպել»-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ 21-ամյա Ազատուհի Գրիգորյանն ու 24-ամյա Աննա Գրիգորյանը տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի Ծաղկաձորի ջոկատի ՃՈ աշխատակիցները` ջոկատի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արսեն Սուխոյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի վայրում ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե ժամանակին մերկասառույցը հեռացվեր, ապա նման վթար տեղի չէր ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829