Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Սեպտեմբեր 23,2026 14:34 Share

«Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ՝ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը. օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։

Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը: Քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», – հայտնում է ՀՀ դատախազությունը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Աշխեն Ալեքսանյանի մասին է, որն ԱԳՆ նախկին աշխատակից է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930