Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա երկրապահն դարձել է մի քանի օլիգարխի ունեցվածք»

Մարտ 03,2012 18:20

Այսօր Գյումրիում նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե որպես Արցախյան պատերազմի մասնակցի ինչպե՞ս է վերաբերում ԵԿՄ-ի «սերժապաշտպան» դիրքորոշմանը: «Եկել է ժամանակը իրերը իրենց անունով կոչելու, ասեմ Ձեզ, որ ես, լինելով պատերազմի մասնակից, երբեք անդամ չեմ եղել ԵԿՄ-ի, պատճառների մասին առայժմ չեմ ուզում ասել, միայն տեղեկացնեմ, որ իմ նման շատերն են:Աշխարհազորի գաղափարը ինքնին շատ ճիշտ գաղափար էր, սակայն երկրապահը որ ստեղծվեց, ի սկզանե սխալ սյուների վրա դրվեց այդ կառույցը, և առաջին օրվանից իսկ այն ծառայեց քաղաքական իշխանությանը պաշտպանելու նպատակով: Սա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ`չփորձելով որևէ գործչի վիրավորանք հասցնել:Սակայն նոր սերունդը պետք է այս ամբողջը իմանա, այսինքն այն միֆը երկրապահի շուրջ ստեղծված, ըստ էության այն կեղծիքը, որ Երկրապահ միությունը ուժ է, նրանք նվիրվածներ են, նրանք պատերազմին մեծ ներդրում ունեն, ես ձեզ ասեմ, որ այսօրվա երկրապահում մնացած ցուցակը, անունները եթե բացեք -նայեք, 90 տոկոսը Արցախում չի էլ եղել, լուրջ մարդիկ, ներդրում ունեցող մարդկանց մեծ մասը այսօր գտնվում է ԵԿՄ-ից դուրս», –ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա համոզմամբ, այօրվա երկրապահում մնացել են այն գործիչները, որոնք պաչում են իշխանավորների աջը` չդիմանալով նյութական հարստություն դիզելու գայթակղությանը: «Հակառակ բոլոր իրենց նախկին զոհողությունների` անձնուրաց ժամանակին իրենք չդիմացան խաղաղ պայմանների շատ ավելի վտանգավոր թշնամու, որն է նյութապաշտությունը:Կուզեմ ասել, որ քաղաքական իմաստով երկրապահը ում է պաշտպանել, դա ըստ էության ոչ մի նշանակություն չունի, որովհետև այսօրվա նույն երկրապահն դարձել է մի քանի օլիգարխի ունեցվածք:Գլխավոր օլիգարխը լինելով Սերժիկ Սարգսյանը ` ունի ենթաօլիգարխներ, երկրապահն դրանցից ընդամենը մեկն է դարձել:Այնտեղ ոչ ոգեղենություն, ոչ մաքրություն է մնացել և վստահ եղեք, որ նոր պատերազմ սկսվելու դեպքում այդ կառույցը ոչ մի դերակատարություն չի ունենալու, դերակատարություն է ունենալու ժողորվրդի ծոցից ծնված նոր աշխարհազորը, որ ես , որ վստահ եմ, որ ծնվելու է»,- եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031