Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժյուրիի աշխատանքը քննադատելն է». Ավետ Բարսեղյան

Մարտ 03,2012 21:17

«Ինձ ստիպեցիր մայր զգալ»,- ասում էր Գարիկ Պապոյանը «Հայ սուպերսթարի» մասնակցին, Ավետին մասնակիցներից քչերի կատարումն էր բավարարում, ասում էր` չկպավ ինձ կատարումը, նրանցից մեկին էլ հորդորում էր` գտիր «չրթիկը», Լեյլա Սարիբեկյանը կատարումներից հիմնականում գոհ էր, բավարարված, Անդրեն էլ  իր վերաբերմունքով ցույց էր տալիս` նախագծի 4-րդ գալա համերգն ստացվել էր. Գիսանե Պալյանին էր ծափահարում: Այս անգամ համերգի թեմայի հերոսը մայրն էր, կատարումները նվիրված էին մայրության եւ գեղեցկության տոնին:

4-րդ գալա համերգի սկիզբն ազդարարվեց Ուիթնի Հյուսթոնի «I will always love you» երգով: Կատարում էին «Հայ սուպերսթարի բոլոր մասնակիցները:

Կատարվեցին տարբեր ժամանակների մորը նվիրված հայկական եւ արտասահմանյան երգեր: Էլիզաբեթ Ադիկյանի կատարման ժամանակ ժյուրին նկատեց` հուզմունք կար, Ռիմա Ֆարսյանի մասին Ավետը նախկինում ունեցած կարծիքը չփոխեց, Անահիտ Հարությունյանի երգը հուզեց շատերին, Գարիկին, Անդրեին, Լեյլա Սարրիբեկյանին եւ նախագիծը վարողին, բայց` ոչ Ավետին, Լիաննա Արոյանն էլ գոհացրեց բոլորին իր պարով, Արաքսիա Ամիրխանյանի «Պատրանքի թեւով» երգը կպավ շատերի սրտին, բայց կրկին` ոչ Ավետ Բարսեղյանի սրտին: Ջուլիետտա Սարգսյանի վերադարձը բեմ ժյուրին գնահատեց հաղթական, Արթուր Մացակյանի բեմում կատարած թռիչքները զարմացրեցին բոլորին եւ նրան արժանացրեցին բարձր գնահատականի, Սոնա Ռուբենյանի սերը մոր նկատմամբ «կպավ» բոլորի սրտին` առանց բացառության, Երվանդ Մաթեւոսյանն էլ այլեւս այն «խելոք», «տեղը տեղին», «դեմոդե» տղան չէր, բեմում աթոռ էր  շպրտում եւ ագրեսիայով սեր խոստովանում, ինչ նրանից ժյուրին երկար էր սպասել:

 

Ավետ Բարսեղյանը ինձ հետ զրույցում ասում է, որ հնչեցին մայերգությանը նվիրված իր ամենասիրելի երգերը. «Սպասում էի Շուշան Պետրոսյանի ` «Պատրանքի թեւով» երգին , եղավ, ռուսական էստադայրից երգ կուզեի լսել, որը չեղավ` Անաստասիա Պրիխոդկոյի «Մամո» երգը»: Իր, որպես ժյուրի, քննադատության մասին էլ ասում է. «Ժյուրիի աշխատանքը քննադատելն է»: Այս համերգին էլ հատկապես չէր հավանել Անահիտ Հարությունյանի կատարումը: Ավետ Բարսեղյանից հետաքրքվեցի` ի՞նչ օրիգինալ նվերներ է մատուցել իր սիրելի կանանց` մարտի 8-ի առթիվ. «Օրիգինալության հետեւից երբեք չեմ ընկել, միշտ ծաղիկներ եմ մատուցել: Ինձ համար սերը այնքան անակնկալ բան է, որ դրանից ավելի անակնկալ չեմ պատկերացնում»,- ասում է նա:

 

Մասնակիցներից Սոնա Ռուբենյանը  «Առավոտ երիտասարդականի» միջոցով շնորհավորում է  իր, աշխարհի եւ հայ մայրերին` իրենց տոնի առթիվ. «Նրանք մեծ դեր ունեն, սերունդ են դաստիարակում»,- ասում է նա: Էլիզաբեթ Ադիկյանն էլ հանձին իր մայրիկի` շնորհավորում է բոլոր մայրերին, բայց առանձնահատուկ շնորհավորանք է հղում քույրերին` Օվսաննային եւ Անիին. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց, միշտ իմ կողքին են եւ աջակցում են  ինձ»,- ասում է նա: Արթուր Մացակյանն էլ իր մայրիկի եւ քրոջ գլխավորությամբ է շնորհավորում բոլոր կանանց, ասում է.  «Ցանկանում եմ բոլոր կանանց` լինեն լիարժեք, մնան այնպիսին ինչպիսին կան: Եթե  մայր են, դաստիարակեն արժանի սերունդ, եթե աղջիկ են, պահպանեն մեր ավանդույթները եւ օրինակ ծառայեն բոլորին, եթե տատիկ են, լինեն սիրված եւ առողջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031