Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեք տուրից հետո համեստ դիրքեր են զբաղեցնում
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը 1,5-ական միավորով 103 մասնակիցների մեջ բաժանում են 50-52-րդ հորիզոնականները, Մարիա Կուրսովան հավասար ցուցանիշով 60-րդն է, իսկ Հայաստանի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը 1,0 միավորով՝ 84-րդը: Մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են ֆրանսիացի Մարի Սեբագը, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեն եւ ռումինացի Քրիստինա-Ադելա Ֆուազորը:
Այսօր՝ 4-րդ տուրում, Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը սեւերով խաղալու է Թուրքիայի առաջատար Բեթուլ Յիլդիզի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը մեր ազգային հավաքականում նրա թիմակից Մարիա Կուրսովան է, Աննա Հայրապետյանը սպիտակներով խաղում է թրքուհի Հայրուն Նիսա Շահինի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: