Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեք տուրից հետո համեստ դիրքեր են զբաղեցնում

Մարտ 05,2012 10:52

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը 1,5-ական միավորով 103 մասնակիցների մեջ բաժանում են 50-52-րդ հորիզոնականները, Մարիա Կուրսովան հավասար ցուցանիշով 60-րդն է, իսկ Հայաստանի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը 1,0 միավորով՝ 84-րդը: Մրցաշարային աղյուսակը  հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են ֆրանսիացի Մարի Սեբագը, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեն եւ ռումինացի Քրիստինա-Ադելա Ֆուազորը:
Այսօր՝ 4-րդ տուրում, Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը սեւերով խաղալու է Թուրքիայի առաջատար Բեթուլ Յիլդիզի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը մեր ազգային հավաքականում նրա թիմակից Մարիա Կուրսովան է, Աննա Հայրապետյանը սպիտակներով խաղում է թրքուհի Հայրուն Նիսա Շահինի հետ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031