Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում խուսափո՞ւմ են մեկնաբանություններից

Մարտ 06,2012 20:54

Հայ կամավորականների համախմբում միավորումը ՀԱԿ քաղխորհրդում ներկայացնող Սամվել Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել էր. «ՀԱԿ անդամ 18 ուժերից 13-ն արդեն համաձայնության էին եկել, բայց ստիպված եմ հայտարարել, որ ՀՀՇի եւ նրան աջակցող 2-3 ուժերի կողմից վիժեցվեց կոնսենսուսի հասնելու բացարձակ մեծամասնության ձգտումը»: Որպես ՀՀՇ-ի համախոհ ուժեր, բանախոսը նշել էր ՍԴՀԿ-ի, ՀԼԿ-ի եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անունները:

Aravot.am-ին այդպես էլ չհաջողվեց հնչեցված մեղադրանքների առիթով պարզաբանումներ ստանալ նշյալ քաղաքական միավորներից: Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին: Միայն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ առայժմ չի ցանկանում մեկնաբանություններ անել: Դիտարկմանը` չե՞ք կարծում, որ լռությունը թյուրընկալումների առիթ կտա, տիկին Սարգսյանը կարճ պատասխանեց. «Չէ, հիմա մեկնաբանություններ չեմ անի»:

ՀԱԿ անդամ 4 կուսակցությունների` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ», Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Հայ կամավորների համախմբում միավորման, Կոնգրեսի նախընտրական դաշինքում ընդգրկվելուց հրաժարվելու մասին Aravot.am-ը ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից դեռ երկու օր առաջ էր մեկնաբանություններ խնդրել: Չնայած «վաղը մեկնաբանելու» խոստմանը, պարոն Մուսինյանն արդեն երկու օր է` չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031