
«Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է»,- գրված է հայտարարության մեջ:
Հանրայինը գտնում է, որ այն մթնոլորտը, որը ձեւավորվել է նմանատիպ եւ այլ հակահայկական հայտարարությունների եւ գործողություններին ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլ»-ին մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը հեռուստաընկերության պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է:
Հեռուստաընկերությունը հայտարարում է, որ հետագայում էլ շարունակելու է մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի մրցույթին:
Կարդացեք նաև
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006 թվականից ակտիվորեն մասնակցել է «Եվրատեսիլ», իսկ 2007 թվականից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից:
2011 թվականի դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն անցավ համերաշխության մթնոլորտում եւ բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից: 2012-ին առաջին անգամ Հայաստանը կմասնակցի մայիսին Վիենայում կայանալիք դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Հեռուստաընկերությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, եւ «Եվրատեսիլի» հետ` մասնավորապես:


















































