Մեջբերում ենք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել էր փետրվարի 8-ին՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ. «Հայտնիբիզնեսմեններմերցուցակումայլեւսչենլինելու։Եվայդքաղաքականորոշումըհանրապետությաննախագահըհստակհայտնելէ, եւայդսկզբունքըմենքիրականացնելուենք»։ Երեկ, սակայն, երբ հրապարակվեց ԿԸՀ ներկայացրած ՀՀԿ համամասնական ցուցակը, պարզվեց, որ գրեթե բոլոր գործարարներն էլ այդ ցուցակում ընդգրկվել են՝ Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան, Ալեքսան Պետրոսյան, Նահապետ Գեւորգյան եւ այլն, եւ այլն։ Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: