Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ինչի՞ն հավատանք, Սաշիկի պուճուր ախպեր»

Մարտ 30,2012 18:58

Արամ Մանուկյանը շարունակելով իր ելույթը, ասաց, որ շատ շնորհակալ է Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ-ի ցուցակների համար, որովհետեւ դրանցով իշխանությունը բացահայտում է իր դեմքը. «Խոսրով Հարությունյան եւ տարբեր ժողգործիքներ…» այդ արտահայտության վրա հավաքվածները սկսեցին սուլել եւ ամոթ-ամոթ վանկարկել: Փոխարենը Արամ Մանուկյանը Կոնգրեսի ցուցակը որակում է ազնիվ մարդկանց ցուցակ եւ ասում, որ առաջիկա պայքարը լինելու է պայքար ազնիվների ու գռփողների մեջ:

Այնուհետեւ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց. «Սերժ Սարգսյանը քաղաքական գործչի փեշակը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ: Որովհետեւ ֆոկուսնիկն է միայն կրկեսի արենայում սեւ ցիլինդրի մեջ դնում մկանը, հավատացնելով, որ մուկը դարձավ դհոլ»: Այնուհետեւ Նիկոլը սկսեց հատիկ առ հատիկ թվարկել ՀՀԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակներում ընդգրկված մականունավորների անունները, ու այդ ընթացքում հավաքվածները սուլում էին: Իր ցուցակն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Հետո էլ ասում ես հավատանք, ինչի՞ն հավատանք, Սաշիկի պուճուր ախպեր»: Այնուհետեւ Նիկոլն իր ելույթում կրկնեց թիվ 7 ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի իր հրավերը: Քանի որ Ալեքսանյանն արդեն իսկ հրաժարվել է այդ բանավեճից, Նիկոլ Փաշինյանը երկրորդ առաջարկն է անում՝ միասին գնալ բակերում քարոզարշավ անել, դեմառդեմ կանգնել ժողովրդին:

Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ համակարգող, Կոնգրեսի նախընտրական շտաբի պետ  Լեւոն Զուրաբյանը, ով հավաքվածներին կոչ է անում լինել ակտիվ:

Ն. Գ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031