Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Չարենցի փողոցում իրար են բախվել, «ՎԱԶ 2121-ը», «ԲՄՎ Իքս–6»-ը և «Սուբարուն» (տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 03,2012 11:32

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի փողոցում, Ջոն Կիրակոսյան անվան (Ձերժինսկու) դպրոցի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի, «ԲՄՎ Իքս–6» մակնիշի և «Սուբարո» մակնիշի 23 ՏԼ 044 համարանիշի մեքենաները։

Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն շուրջ 30 րոպե է՝ դեռ դեպքի վայր չեն ժամանել Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներակայացուցիչները։

Նշված հատվածում երթևեկությունը որոշ չափով կաթվածահար է եղել։

«ՎԱԶ 2121»–ի և «ԲՄՎ Իքս–6»–ի վրայից հանվել են համարանիշները։

Ավելի ուշ ժամանեցին առաջին սպայական գումարտակի աշխատակիցները, որոնց հանձնարարականով մեքենաների համարանիշները հայտնվեցին մեքենաների վրա։  «ԲՄՎ Իքս–6» մակնիշի ավտոմեքենայի համարանիշներն էին՝ 333 NN 03, իսկ «ՎԱԶ 2121»–նը՝  23 TS 332։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30