«Առավոտի» տեղեկություններով, այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:
Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս նախագահի և կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: