Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Վերահսկիչ պալատը պատվեր է կատարում»

Ապրիլ 09,2012 14:38

 «Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից, ՀՌԱՀ-ում պետք է նույնպես քվոտա ունենա ընդդիմությունը: Ասում են՝ եթե էդքանը տանք ընդդիմությանը, էլ մենք ինչի՞ ենք գալիս իշխանության»,- այսօր ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով՝ մեր երկրում այնպիսի կադրային քաղաքականություն են վարում, որ «եթե դու մոտիկ չես իշխանություններին, ոչ մի բան էլ չես ունենա, քեզ չեն նշանակի այն պաշտոններին, որոնց դու արժանի ես»:

ՀՅԴ-ն նաեւ խոստանում է հարվածել հարուստների գրպանին եւ լուծել սոցիալական ծայրահեղ բեւեռվածության խնդիրը: Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ շքեղության հարկը պետք է կիրառվի 750 քմ-ից ավելի բնակարանների վրա, ինչ վերաբերում է ավանդների վերադարձին, ըստ նրա. «Չեն էլ ամաչում առանձին ուժեր, ասում են, թե իրականացնում են ավանդների վերադարձման ծրագիր: Այդպիսի ծրագիր չկա: Մենք առաջարկում ենք մի նոր գաղափար, մենք պատրաստ ենք վերադարձնել ավանդները, մեխանիզմը վերադարձման պետք է օգտագործվի տեղական արտադրության ապրանքների խրախուսմանը: Տարեց մարդիկ բողոքում են, որ այսքան գումար է ներդրել, այսօր հիվանդ է, ընտանիքը սոված է, չի կարողանում օգտվել այդ գումարներից, մենք չեկեր ենք տրամադրելու: Սա հնարավոր է իրականացնել 10-12 տարիների ընթացքում»:

Վերջում պարոն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենց ծրագիրը կմնա թղթի վրա, եթե չունենանք այնպիսի իշխանություն, որը կծառայի ժողովրդին. «Առաջ եթե ասում էին՝ եթե Հանրապետականին ձայն տաք՝ լավ կապրեք, հիմա ասում են՝ եթե ձայն չտաք՝ լավ չեք ապրի, այս վիճակը պետք է փոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30