Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալով նույնիսկ 2 պետություն՝ չունեինք այնպիսի ղեկավարություն, որ հասկանար ինքնության կարևորությունը. Ռուստամյան

Մայիս 28,2026 19:40 Share

«1918-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն։ Կար ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը՝ պետություն չունենալով, կարողացավ երեք ճակատով կանգնեցնել թշնամուն՝ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում»,- այսօր Առաջին Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ պատմությունը ցույց տվեց, որ թշնամուն կարելի էր կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես պայքարի ոգի ու հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե ինքնությունից հեռացել ու հրաժարվել ես։

«Ինչ ունենք այսօր, ունենք մի վիճակ, երբ մեր աչքի առաջ նորից տեղի ունեցավ ցեղասպանություն, հայաթափվեց Արցախը, կորցրինք մեր հայրենիքի մի մասը և տարածքներ ունենք կորցրած արդեն ՀՀ-ից, ու այն պատճառով, որ մեր ուժի աղբյուրներից հեռացանք։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ ունենալով նույնիսկ երկու պետություն՝ չունեինք այնպիսի ղեկավարություն, որ հասկանար ինքնության կարևորությունը։ Պետության, պետականության ու իրական ինքնիշխանություն ունենալու կարևորությունը հասկանար։ Մեզ առաջնորդեցին մարդիկ, որոնք մեզ տարան ինքնակործանման ճանապարհով։ Պետականություն ունենալու պարագայում առաջին անգամ մեր պատմության մեջ տեսանք ցեղասպանություն»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա՝ հայ և հաղթանակ բառերը դարձել են այս իշխանությունների համար մերժելի, վախենում ու փախնում են դրանից։

«Միայն մտահոգարում պետք է ունենալ ընդունելու, որ պարտությունը հաջողություն է բերել։ Այս մարդիկ ապացուցում են մեզ, որ պարտությունը մեզ հաջողություն է բերել։ Մեզ ասում են՝ Արցախում պարտվել ենք մտածված, որ պահպանենք ՀՀ անկախությունը։ Սրանից ավել ինքնախոստովանություն, որ իսկապես կապ չունի այս մարդը մեր սերնդի հետ, կապ չունի այս մարդը մեր Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսների հետ, չկա»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031