
Բնակիչներից մեկը նշեց, թե այն ժամանակ լավ կլինի, որ Աբովյանում պարապ մարդ չլինի, եթե աշխատանք ունենան՝ գոհ կլինեն. «Էս սաղ ստից խոսացողներ են»:
Մեր հարցին՝ կա՞ ինչ-որ մեկը, որ գոնե հավատում եք, նրանք նշեցին, որ չկա նման ուժ. «Բոլորը սուտ են: Բնակիչներից մեկի դիտարկմամբ՝ «Իշխանությունը որ Լեւոնի ձեռքն էր, ի՞նչ էր անում նա այն ժամանակ: Ատոմակայանն անջատեց: Բոլորն էլ սուտ են»:
Մի աբովյանցի դժգոհում էր, որ ժողովուրդը մեծացել է, իրենք ընդամենը 10-20 հազար դրամ թոշակ են ստանում. «Սա պետությու՞ն է: Սա պետություն չի, աղքատական երկիր է, ժողովուրդը սոված է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ ասում են՝ Գագիկ Ծառուկյանը գոնե Աբովյանը լավ է նայում՝ աբովյանցի պապիկը պատասխանեց. «Դե հիմա ղեկավարությունը գիտո՞ւմ ես որն ա, գալիս են ստեղ կեղծավորություն են անում, ստից բաներ են խոսում, թողնում-գնում: Ջահելներին էլ թիկնապահներ են դրել: Սրանք պետությո՞ւն են, կեղտոտ երկիր ա: Էս քանի օրը մաքրել են, որ Լեւոնը գա ստեղ ժողով անի, քանդվի ձեր երկիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































