Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների թեկնածուները հանգուցյալներից օգուտ չունեն, դրա համար էլ աղբը մաքրել չե՞ն տալիս

Ապրիլ 16,2012 16:25

 

 Նորագավիթ թաղամասի բնակիչները, որոնք մոտ 10 տարի է՝ ապրում են մի մեծ աղբանոցի հարեւանությամբ, ժամանակ առ ժամանակ թաղային համայնքի պատասխանատուներին հորդորում են Նորագավիթի գերեզմաններ տանող ճանապարհին տարիներ ի վեր կուտակվող աղբը մաքրել: Բնակիչների ներկայացմամբ, երբեմնի վարելահողերի տարածքն այսօր իր աղբակույտերով գրեթե չի զիջում Նուբարաշենի աղբանոցին: Աղբանոցի մի ծայրը հասնում է Արտաշատի խճուղի: Շինարարական ու կենցաղային աղբն արդեն փողոց է դուրս գալիս: Աղբանոցի մյուս ծայրն էլ համարյա գերեզմանատուն է մտել:

Նորագավիթցիների խոսքերով, հատկապես տաք եղանակներին այդ հատվածով անցնել չի լինում. գարշահոտ է ու հակասանիտարական վիճակ:

Նորագավիթն աղբից մաքրվելուն նախընտրական տարին էլ չփրկեց. աղբանոցն այնքան է ընդլայնել սահմանները, որ պատգամավորի թեկնածուներն, անգամ հանուն քվեների, ռիսկ չեն արել այս խնդիրը լուծել:

«Հողատարածքը մասնավոր է եւ սեփականատերը խոստացել է մոտ ժամանակներն աղբը տեղափոխել»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ֆրունզ Բասենցյանը: Նորագավիթ թաղամասն այս շրջանի սահմաններում է: Պարոն Բասենցյանի խոսքերով. «Մեր սանմաքրումը 4-5 անգամ այդ աղբանոցը մաքրել է, դա մեր համայնքի աղբը չէ, անցուդարձ անող մեքենաներն են այդտեղ աղբ թափում, բացի այդ, որտեղ շինարարություն են անում՝ մեքենաները բերում են շինաղբն այդտեղ են բեռնաթափում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30