Լրահոս
Օրվա լրահոսը

Google Drive-ը կարող է գործարկվել հաջորդ շաբաթ

Ապրիլ 18,2012 12:44

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Google Drive«ամպային» ծառայության մասին: Ըստ The Next Web տեխնոբլոգի տեղեկատվության՝ այս ծառայությունը կգործարկվի հաջորդ շաբաթ, իսկ օգտվողների տրամադրության տակ կհայտնվի անվճար 5 Gb ծավալ ֆիրմային վեբ սերվերների վրա:

Հիշեցնեմ, որ նախկինում լուրեր էին տարածվել, որ ծառայությունը կգործարկվի ապրիլի սկզբին: Այնպես որ նոր ժամկետները հեռու չեն նախկին կանխատեսված ժամկետներից:

Բացի դրանից նույն աղբյուրը հաղորդում է, որ Google Drive-ը կաշխատի թղթապանակների հետ Windows և OS X օպերացիոն համակարգերում, իսկ թե ինչպես կիրականացվի ինտեգրացիան առցանց ֆայլադարանի հետ, առայժմ հայտնի չէ:

Մի խոսքով սպասելուն քիչ է մնացել և անհամբերությամբ կսպասենք ծառայության գործարկմանը, որպեսզի մեր ձեռքով փորձարկենք այն:

ArXangelo

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30