Լրահոս
Օրվա լրահոսը

Առնչություն չունեն Աշոտյանի հրաժարականի մասին հաղորդագրության հետ

Ապրիլ 18,2012 17:33

«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի մամուլում տարածված` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի  պահանջի մասին  հաղորդագրության հետ:

Նմանատիպ բոլոր հայտարարությունները, որոնք փորձ կարվի կապել մեր միավորման հետ, կդիտարկվեն որպես սադրանք:

«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում»  ՀԿ-ն հայտարարում է, որ ոչ մի որոշում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ  չի  կայացվել:

Միավորման վարչությունը ս.թ. ապրիլի 16-ին կայացած քննարկման ժամանակ    իր մտահոգությունն  է  արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ   եւ   նշել, որ այն չի կարող չանդրադառնալ համալսարանի ուսումնական գործընթացի եւ ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Նմանօրինակ ինքնակոչ հայտարարությունները, որոնք քողարկվում են մեր կազմակերպության անվան տակ,  նպատակ ունեն  սրելու իրավիճակը  հօգուտ տարբեր քաղաքական խաղարկումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30