Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի եւս մի հրավեր

Ապրիլ 18,2012 17:37

Մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի  կողմից առաջադրված թեկնածու Սարգիս Քոչարյանը բանավեճի է հրավիրում իր մրցակիցներին: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում հիմնական մրցակիցներ են ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը եւ ոչ ՀՀԿ-ական, պաշտոնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, ում էլ պաշտպանում է ՀՀԿ-ն:

Aravot.am-ի հետ զրույցում  Սարգիս Քոչարյանը պնդեց, որ իր եւ ՀԱԿ-ի դեմ վարչական ռեսուրս է կիրառվում, սակայն մանրամասնել չցանկացավ, թե հատկապես ինչ քայլեր են արվում: Ասաց, որ իր մրցակիցներին ինքն ամեն ինչ կասի՝ միայն բանավեճի ժամանակ: «Չորս հանրապետականի հետ եմ մրցում»,- ասաց նա՝ ակնարկելով նաեւ, որ Հակոբ Հակոբյանն էլ խաղի մեջ է մտել՝ ՀԱԿ-ից ու ՀԱԿ-ի թեկնածուից  ձայներ փախցնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30