
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր էլ հեռուստատեսությամբ լսել է, թե ինչպես են Կոնգրեսի անդամները վստահեցնում, «թե իբր վախին մթնոլորտ կա»: Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն էլ այս օրերին ամեն օր մարզերում քարոզարշավների է լինում եւ ոչ մի վախի մթնոլորտ էլ չկա. «Իրենք իրենց քարոզարշավներում մեզ են թիրախ դարձնում: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մի քանի անգամ պարզ հայտարարել է այդ մասին: Ես կարծում եմ, որ իրենք ուրիշ ասելու բան չունեն: Ժողովուրդը դրա համար էլ ՀԱԿ-ից ավելի հիասթափվում է: Փոխանակ իրենց ծրագրերը ներկայացնելու, մեզ են փնովում: Հետո էլ ասում են՝ վախի մթնոլորտ կա, դրա համար չեն մասնակցում: Ես այսքան մարզերում լինում եմ, ոչ մի վախի մթնոլորտ էլ գոյություն չունի, պարզապես իրենց են արդարացնում: Մարդիկ չեն ուզում գնալ նրանց հավաքներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































