Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ

Ապրիլ 21,2012 13:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երևանի և Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին «Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ» համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր և իրականացնել փոխշահավետ գործակցային միջացառումներ.

«Երևանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք և պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում և, վստահ եմ, որ մեր քաղաքների միջև գործակցության լայն հեռանկարներ կան»,– նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին համոզմունք է հայտնել, որ Երևանն ու Վենետիկը կարող են և պետք է գործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլև տնտեսական տարբեր ոլորտներում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երևանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին և ընդգծել է, որ թեև ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երևանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ արդեն հիացած է Երևանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին, իրեն հարմար ժամանակ, պաշտոնական այցով մեկ անգամ ևս այցելել Երևան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երևանի և Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30