Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսյան խճուղում իրար են բախվել դիվանագիտական համարանիշներով «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 21213»-ը. կա վիրավոր (Ֆոտոշարք)

Ապրիլ 21,2012 20:46

Այսօր, ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 19:20-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու վրա իրար են  բախվել 50-ամյա Հայկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 21213» մակնիշի 09 ՍԼ 010 պետհամարանիշի և «Նիսսան» մակնիշի 18D 02 ARM պետհամարանիշի մեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ»-ի ուղևորը` վարորդ Հայկ Գևորգյանի 9-ամյա որդի Վարդան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 3-րդ մանկական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Նիսսան»-ը պատկանում է դիվանագիտական ներկայացուցչի, ըստ տեղեկությունների` ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը:

«Նիսսան»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է, երբ տեսել է, որ դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները: Քիչ հետո դեպքի վայր պետք է ժամանի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, որից հետո կպարզվի «Նիսսան»-ի վարորդի ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30