Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց դուք՝ երիտասարդներդ, կարող եք փոխել ամեն վատը և դարձնել ամենալավը». Մեկնարկել է ֆոտոմրցույթը

Ապրիլ 23,2012 21:11

Ապրիլի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց aravot. am-ի երիտասարդական բաժնի՝ «Առավոտ երիտասարդականի» կազմակերպած լուսանկարների մրցույթը՝ նվիրված Գրքի և հեղինակային իրավունքի օրվան: Հիմնադրամում արդեն ցուցադրված են բոլոր լուսանկարները: «Առավոտ երիտասարդականին» և հյուրերին ողջունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը. «Գովելի է, որ նման նախաձեռնություններ եք ունենում, շատ ուրախ ենք, որ դրա մասնակիցն է դառնում  նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հենց դուք՝ երիտասարդներդ, կարող եք փոխել ամեն վատը և դարձնել ամենալավը»:

«Առավոտ երիտասարդականի» պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանը նույնպես ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մրցույթին: Խոսելով գրքի կարևորության մասին՝ նա ասաց. «Այս մրցույթով մենք կոտրում ենք այն կարծրատիպը, թե երիտասարդները անտարբեր են գրքի հանդեպ»:

Մասնակիցներից Արսեն Սարգսյանը մրցույթի մասին տեղեկացել էր ֆեյսբուքից: Նա ասաց.  «Ընկերս ֆեյսբուքյան խմբերից մեկում դրել էր այս հայտարարությունը, ես էլ տեսա այն, և որոշեցի մասնակցել»: Թեև մասնագիտությամբ ֆիզիկ է և պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ չի զբաղվում, բայց վերջինը շատ է սիրում և համարում է իր հոբբին, մրցույթի էլ մասնակցում է առաջին անգամ:

«Առավոտ երիտասարդականի»  «Փաստերի լեզվով» էջը նաև նոր մրցույթ է հայտարարել՝ վիկտորինայի տեսքով, ինչի մասին տեղեկություն կարելի է ստանալ «Առավոտ Երիտասարդականի» ֆեյսբուքյան էջից:

 

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30